Լյովը խոսել է Նոյերի և Տեր Շտեգենի միջև մրցակցության մասին

17 Սեպտեմբերի 2019 23:07
Լյովը խոսել է Նոյերի և Տեր Շտեգենի միջև մրցակցության մասին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է թիմի դարպասապահներ Մանուել Նոյերի և Մարկ-Անդրե Տեր Շտեգենի շուրսջ ստեղծված իրավիճակը:

«Մենք պետք է միայն ուրախ լինենք, որ թոփ մակարդակի երկու դարպասապահ ունենք. Նոյերը և Տեր Շտեգենը: Հասկանալի է, որ ամեն մեկը ցանկություն ունի խաղալու: Այդպես էլ պետք է լինի հավաքականում:

Մենք հասկանում ենք Տեր Շտեգենի հիասթափությունը, բայց իրավիճակն այնպիսին է, որ կարող է խաղալ մեկ դարպասապահ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Bild-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: