Կասիլյասը «Ոսկե գնդակ»-ի հանձնման նոր ձևափաչ է առաջարկում

16 Սեպտեմբերի 2019 12:18
Կասիլյասը «Ոսկե գնդակ»-ի հանձնման նոր ձևափաչ է առաջարկում

Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման ներկայի ձևափաչը իդեալական չէ:

«Դժվար է ասել՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին: Նախորդ մրցաշրջանում լավագույն պաշտպանը Վիրջիլ վան Դեյկն էր:

Կարծում եմ՝ այն պետք է շնորհվի յուրաքանչյուր խաղային դիրքի համար՝ դարպսապահի, պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանացին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ը տրվումէ դեկտեմբերի սկզբին: Նախորդ տարի մրցանակը ստացել էր «արքայական» ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: