Ռոնալդինյոն աստղաբաշխական տուգանք կվճարի անձնագիրը հետ ստանալու համար

12 Սեպտեմբերի 2019 22:43
Ռոնալդինյոն աստղաբաշխական տուգանք կվճարի անձնագիրը հետ ստանալու համար

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն ընդհանուր հայտարարի է եկել տեղի օրինապահ մարմինների հետ, տեղեկացնում է AS-ը:

«Բարսելոնա»-ի նախկին աստղը եղբոր հետ 1.5 մլն դոլարի տուգանք կվճարի, որպեսզի հետ ստանա իր անձնագիրը:

Այն Ռոնալդինյոյից վերցրել էին անցյալ տարի՝ միջավայրին հասցրած վնասի տուգանքը չվճարելու համար:

Դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականին: Նրանք ձկնորսության համար պլատֆորմներ էին պատրաստել՝ հաշվի չառնելով շրջակա միջավայրի պահպանման կաննոները:

Բացի անձնագրից, դատարանը կալանք էր դրել նաև նրա սեփականության վրա:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: