«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը առաջիկայում պետք է դառնա ՖԻՖԱ-ի տեխնիկական նոր տնօրենը: Այս մասին հայտնում է Nytimes.com-ը:
Ֆրանսիացին պատասխանատու կլինի մարզչական ստանդարտների բարելավվման համար, ինչպես նաև խորհուրդներ կտա խաղի այլ ոլորտների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն վերջերս լքել են Մարկո վան Բաստենը և Զվոնիմիր Բոբանը: