Մարադոնան Օսվալդոյին խնդրել է վերսկսել ֆուտբոլային կարիերան

12 Սեպտեմբերի 2019 10:09
Մարադոնան Օսվալդոյին խնդրել է վերսկսել ֆուտբոլային կարիերան

«Խիմնասիա Լա-Պլատա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հետաքրքրված է Պաբլո Օսվալդոյի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Fox Sport Argentina-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա խաղացողն իր մարզական կարիերան ավարտել էր դեռևս 2016 թվականին:

Չնայած այդ ամենին արգենտինացի մասնագետը խնդրել է Օսվալդոյին կրկին վերադառնալ մեծ ֆուտբոլ:

Օսվալդոն իր կարիերայի ընթացքում խաղացել է «Ֆիորենտինա»-ում, «Բոլոնյա»-ում, «Էսպանյոլ»-ում, «Ռոմա»-ում, «Սաութհեմփթոն»-ում, «Յուվենթուս»-ում, «Ինտեր»-ում, «Պորտու»-ում և «Բոկա Խունիորս»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: