Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտանու Ռոնալդուն Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում 4 գնդակ էր խփել Լիտվայի ընտրանու դարպասը:
Փայլուն պոկերից հետո պորտուգալացին դարձել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի պատմության լավագույն ռմբարկուն՝ 25 գոլով: Մինչ այդ ռեկորդը պատկանում էր Իռլանդաիայի հավաքականի նախկին գոլահար Ռոբի Քինին (23):
Հատկանշական է, որ Քինը «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին խնդրել էր չգերազանցել իր նվաճումը.
«Կարծում եմ՝ դու առանց այդ էլ շատ ռեկորդներ ունես, կարող ես այդ մեկը թողնել ինձ»- խնդրել էր իռլանդացին:
Պորտուգալիայի կազմում անցկացրած 159 խաղում Ռոնալդուն 93 գնդակ է հեղինակել: