Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի երկրորդ խաղում անընդմեջ վրիպել է 11-մետրանոցից (տեսանյութ)

11 Սեպտեմբերի 2019 10:41
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի երկրորդ խաղում անընդմեջ վրիպել է 11-մետրանոցից (տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ին Եվրո-2020-ի որակավորման փուլի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալեց Անդորրայի ընտրանուն:

Դիդյե Դեշամի թիմը հաղթեց 3:0 հաշվով և խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ 1-ին տեղը զբաղեցնող Թուրքիայի հավաքականի հետ ունենալով հավասար միավորներ՝ 15:

«Աքաղաղներ»-ի կազմում գոլեր հեղինակեցին Կոմանը, Բեն Յեդերն ու Լենգլեն:

Հատկանշական է, որ երկրորդ հանդիպումն անընդմեջ 11-մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն, ով խաղից հետո նշել է, որ տհաճ պահեր է ապրել վրիպումից հետո:

Ֆրանսիացին չէր կարողացել իրացնել հարվածը նաև Ալբանիայի ընտրանու դեմ խաղում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: