Մեսսին ցուցադրել է ESPN-ի կողմից տրված մրցանակը (լուսանկար)

10 Սեպտեմբերի 2019 10:11
Մեսսին ցուցադրել է ESPN-ի կողմից տրված մրցանակը (լուսանկար)

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Instagram-ում ցուցադրել է ESPN սպորտային հեռուստաալիքի կողմից տրված մրցանակը:

Հուլիսին արգենտինացին ճանաչվել էր միջազգային հարթակում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստ:

Վերջին տարվա ընթացքում 32-ամյա ռմբարկուն Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է երկու խոշոր մրցաշարի՝ Աշխարհի առաջնությանն ու Ամերիկայի Գավաթին:

Առաջինում Արգենտինան դուրս էր մնացել 1/8-րդ եզրափակչից՝ պարտվելով Ֆրանսիային, իսկ երկրորդում արժանացել էր բրոնզե մեդալների:

«Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել է իմ օգտին: Գրկում եմ»,- գրել է Մեսսին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: