Նեյմարի փոքրիկ երկրպագուհին հուզվել է նրան հանդիպելուց հետո (տեսանյութ)

09 Սեպտեմբերի 2019 12:41
Նեյմարի փոքրիկ երկրպագուհին հուզվել է նրան հանդիպելուց հետո (տեսանյութ)

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հանդիպել է իր փոքրիկ երկրպագուհիներից մեկի հետ: Այս մասին տեղեկացնում է 433 պորտալը:

Արիանան այնքան ուրախ է եղել իր կուռքին տեսնելու համար, որ նույնիսկ չի կարողացել զսպել արցունքները:

Աստղային բրազիլացին աղջկան ծանոթացրել է նաև «պենտակամպիոններ»-ի մյուս ֆուտբոլիստների հետ:

Արիանան խաղացել է Նեյմարի հետ, որից հետո նվեր է ստացել հավաքականի մարզաշապիկը՝ բոլոր ֆուտբոլիստների ստորագրությամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: