Ռոնալդուն 89-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում

08 Սեպտեմբերի 2019 11:27
Ռոնալդուն 89-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի՝ Սերբիայի ընտրանու դեմ խաղում (4:2):

Դա 34-ամյա խաղացողի 89-րդ գնդակն էր ազգային թիմի կազմում: 

Այժմ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը երեք անգամ ավելի շատ խփած գոլ ունի, քան հավաքականի մնացած ֆուտբոլիստները բոլորը միասին: 

Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: