Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, թե ինչու է Լուկակուն հեռացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

27 Օգոստոսի 2019 22:42
Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, թե ինչու է Լուկակուն հեռացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր»:

«Ռոմելուին նոր մարտահրավեր էր պետք: Երբեմն քեզ ձանձրացնում է քո ներկայի թիմն ու նոր շունչ ես ուզում: Կոնտեի հետ աշխատանքը կերջանկացնի նրան: «Ինտեր»-ի նոր նախագիծը շատ խոստումնալից է, ու նրանք կարող են պայքարել տիտղոսի համար: Նորից տեսա՝ ինչպես էր Լուկակուն ծիծաղում»,- Մարտինեսի խոսքերը փոխանցում է 7Sur7-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա ռմբարկուն Ա Սերիայի իր նորամուտի խաղում գոլի հեղինակ էր դարձել, իսկ միլանյան ակումբը 4:0 հաշվով առավելության էր հասել «Լեչե»-ի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: