Տորրեսն այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի պրոֆեսիոնալ ֆուտբոլում

23 Օգոստոսի 2019 13:11
Տորրեսն այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի պրոֆեսիոնալ ֆուտբոլում

«Սագան Տոսու»-ի հարձակվող Ֆերնանդո Տորրեսն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Իսպանացի ֆուտբոլիստն այսօր իր վերջին հանդիպումը կանցկացնի պրոֆեսիոնալ ֆուտբոլում:

Տորրեսի թիմն այսօր կմրցի «Վիսել Կոբե»-ի հետ, որի կազմում հանդես են գալիս Դավիդ Վիլյան ու Անդրես Ինիեստան:

Իր կարիերայի ընթացքում Տորրեսը մասնակցել է 706 հանդիպման՝ դառնալով 252 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: