Ալվեսը գոլի հեղինակ է դարձել «Սան Պաուլո»-ում իր մեկնարկային խաղում (տեսանյութ)

19 Օգոստոսի 2019 10:11
Ալվեսը գոլի հեղինակ է դարձել «Սան Պաուլո»-ում իր մեկնարկային խաղում (տեսանյութ)

Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը «Սան Պաուլո»-ի կազմում իր դեբյուտը նշել է գոլով:

36-ամյա պաշտպանի գոլի շնորհիվ «Սան Պաուլո»-ն Բրազիլիայի առաջնության 15-րդ տուրում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Սեարային»:

Հիշեցնենք, որ Ալվեսի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ լրացել էր ընթացիկ ամռանը: Ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց «Սան Պաուլո»:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: