Ռիբերին ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ

13 Օգոստոսի 2019 16:57
Ռիբերին ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ

Ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, բարձր աշխատավարձ է պահանջում իր ծառայություններով հետաքրքրվող ակումբներից:

Futbol Arena-ի հաղորդմամբ՝ Ռիբերին ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ:

Աղբյուրը նշում է, որ Ռիբերիի հետ պայմանագիր կնքելու ամենամեծ շանսերն ունի իտալական «Ֆիորենտինա»-ն: 36-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև «Գալաթասարայ»-ը, «Լոկոմոտիվ»-ն ու ՊՍՎ-ն:

Հիշեցնենք, որ Ռիբերիի պայմանագրի ժամկետը Մյունխենի «Բավարիա»-ի հետ լրացել է ընթացիկ ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: