Զիդանի գլխավորությամբ ինձ յուրահատուկ էի զգում. Ռոնալդու

12 Օգոստոսի 2019 20:44
Զիդանի գլխավորությամբ ինձ յուրահատուկ էի զգում. Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուս»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է «Ռեալ»-ում խաղալու տարիներին Զինեդին Զիդանի հետ աշխատելու մասին:

«Ֆուտբոլիստն իրեն վստահ է զգում, երբ նրան շրջապատում են լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ: Զիդանի պարագայում ամեն ինչ հենց այդպես էր: Նա ստիպում էր ինձ յուրահատուկ զգալ, և դա ինձ շատ էր օգնում: Մինչև «Ռեալ»-ը գլխավորելը ես արդեն իսկ ճանաչում էի Զիդանին, սակայն երբ սկսեցինք աշխատել իրար հետ, իմ սերն ու հարգանքն ավելի մեծացավ: Մեր ընկերությունը միշտ կմնա իմ սրտում», - Ռոնալդուի խոսքերը փոխանցում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ»-ում հանդես է եկել 2009-2018 թվականներին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: