Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է «Ֆլամենգո» տեղափոխությանը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում 2 տարվա պայմանագիր կկնքի բրազիլական ակումբի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 2.4 միլիոն եվրո:
Հավելենք, որ Բալոտելիի վերջին ակումբը «Մարսել»-ն էր: