Ընկերական խաղում «Ռոմա»-ն 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Ռեալ»-ին (տեսանյութ)

12 Օգոստոսի 2019 00:08
Ընկերական խաղում «Ռոմա»-ն 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Ռեալ»-ին (տեսանյութ)

Ընկերական հանդիպման շրջանակում միմյանց հետ ուժերը չափեցին «Ռոմա»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով:

«Գայլեր»-ի կազմում աչքի ընկան Դիեգո Պերոտին և Էդին Ջեկոն, իսկ «սերուցքայիններ»-ի կազմում՝ Մարսելոն և Կազեմիրոն:

Հաղթողին որոշելու համար կողմերը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար իրացրեցին, որտեղ դիպուկ գտնվեցին իտալական թիմի ֆուտբոլիստները:

Նշենք, որ այս անգամ «արքայական ակումբ»-ի կազմում խաղին մասանկցեց նաև Գարեթ Բեյլը: Վերջինս փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին:

«Ռոմա» - «Ռեալ»՝ 2:2 (7:6)


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: