AS. «Սագան Տոսու»-ի ֆուտբոլիստները Մադրիդի «Ատլետիկո»-ի ոճով մարզաշապիկ կկրեն Տորեսի հրաժեշտի խաղին (լուսանկար)

11 Օգոստոսի 2019 12:13
AS. «Սագան Տոսու»-ի ֆուտբոլիստները Մադրիդի «Ատլետիկո»-ի ոճով մարզաշապիկ կկրեն Տորեսի հրաժեշտի խաղին (լուսանկար)

«Սագան Տոսու»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մարզական կարիերայում իր վերջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ մրցելով «Վիսել Կոբե»-ի դեմ, որտեղ հանդես են գալիս Իսպանիայի հավաքականում իր նախկին խաղընկերներ Անդրես Ինիեստան և Դավիդ Վիլյան:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, ճապոնական ակումբն այդ օրը կկրի Մադրիդի «Ատլետիկո»-ի 1980-ական թվականների ոճի մարզաշապիկ: Հաղորդվում է, որ Տորեսը մշտապես երազել է այ մարզաշապիկով հանդես գալու մասին, սակայն հնարավորություն այդպես էլ չի ունեցել:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն «Ատլետիկո՚-ի սան է և 2001-2007, ինչպես նաև 2015-2018 թվականներին խաղացել է հարազատ ակումբում: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: