Կարլոսը կրկնել է իր հանրահայտ տուգանային հարվածը (տեսանյութ)

09 Օգոստոսի 2019 22:41
Կարլոսը կրկնել է իր հանրահայտ տուգանային հարվածը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը կրկնել է իր հանրահայտ տուգանային հարվածը, որով 1997 թվականին գրավել էր Ֆրանսիայի հավաքականի դարպասը:

Բրազիլացին մարզման ժամանակ պտտեցրած հարված է կատարել, որից հետո գնդակը նմանատիպ հետագծով հայտնվել է դարպասում:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ խաղը կայացել էր ընկերական մրցաշարի շրջանակում ու ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մրցաշարին մասնացում էին նաև Իտալիայի ու Անգլիայի ընտրանիները:

https://isport.ua/football/other-countries/1056818-roberto-karlos-povtoril-svoj-legendarnyj-shtrafnoj-udar-protiv-frantsii

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: