ԿՈՆՄԵԲՈԼ-ը 2 ամսով որակազրկել է Ժեզուսին

08 Օգոստոսի 2019 14:47
ԿՈՆՄԵԲՈԼ-ը 2 ամսով որակազրկել է Ժեզուսին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրել Ժեզուսը որակազրկվել է 2 ամսով: Այս մասին տեղեկացնում է O Globo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԿՈՆՄԵԲՈԼ-ը նման որոշում է կայացրել այն բանի համար, որ ֆուտբոլիստը չափազանց էմոցիոնալ է արձագանքել Ամերիկայի Գավաթի խաղարկությունում՝ Պերուի դեմ խաղից հեռացվելուն: 

Հիշեցնենք, որ այդ խաղում Ժեզուսը հեռացվելուց հետո փորձել էր կոտրել VAR-ի վահանակը, ինչպես նաև բռունցքով հարվածել էր խաղի պատվիրակության տաղավարին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: