Ալվեսը նշել է, թե որն է ֆուտբոլում իր երազանքը

07 Օգոստոսի 2019 15:41
Ալվեսը նշել է, թե որն է ֆուտբոլում իր երազանքը

Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ, «Սան Պուլո»-ի նորեկ Դանի Ալվեսը հայտարարել է, որ երազում է ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնությանը մասնակցելու մասին:

«Երազում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներս ու հավաքականի մարզիչները վստահ լինեն իմ ուժերի վրա: Ես ունեմ նպատակներ, որոնք դեռ պետք է կյանքի կոչեմ»,- ասել է 36-ամյա պաշտպանը:

Բրազիլացի պաշտպանը խոսել է նաև «Սան Պաուլո» տեղափոխության մասին՝ նշելով, որ շատ ապացուցելու բան ունի բոլորին:

«Տեղափոխվելով «Սան Պաուլո»՝ չեմ ցանկանում պարզապես գումար աշխատել: Ես ավելի քան մոտիվացված եմ և շատ բան ունեմ բոլորին ապացուցելու»,- Ալվեսի խոսքերը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Դանի Ալվեսը «Սան Պաուլո» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: