Ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Ինձ առաջարկեցին շարունակել կարիերաս, սակայն ես հրաժարվեցի: Իմ առաջնահերթությունները փոխվել են երեխաներիս ծննդից հետո: Զգում եմ, որ ավարտը մոտ է: Ինչ վերաբերում է հրաժեշտի խաղին, այն տեղի կունենա «Սենտենարիո» մարզադաշտում,- նշել է խաղացողը::
Հիշեցնենք, որ 40-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է 1997 թվականին: Այդ ընթացքում նա խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Ինդեպենդենտե»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Վիլյառեալ»-ը, «Ատլետիկո»-ն, ՙԻնտեր»-ը, «Ինտերնացիոնալ»-ը, «Օսակա»-ն, «Պենյարոլ»-ը, «Մումբայ Սիթի»-ն և «Կիչի»-ն: