Ներկա պահին կմերժեի թե՛ «Ռեալ»-ին, թե՛ «Բարսելոնա»-ին. Գոլովին

06 Օգոստոսի 2019 13:32
Ներկա պահին կմերժեի թե՛ «Ռեալ»-ին, թե՛ «Բարսելոնա»-ին. Գոլովին

«Մոնակո»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը հայտնել է, որ այս ամռանը չի պատրաստվում լքել թիմը:

«Ամռան ընթացքում այլ ակումբներից հետաքրքրություն չեմ նկատել: Ճիշտն ասած, եթե նման բան էլ լիներ, կմերժեի: Կարևոր չէ, թե հրավերը որ ակումբից կլինի: Կմերժեմ թե՛ «Ռեալ»-ին, թե «Բարսելոնա»-ին: Ինձ դուր չի գալիս ամեն տարի ակումբ փոխել»,- ռուս ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Գոլովինը ֆրանսիական ակումբ էր տեղափոխվել 2018-ի ամռանը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: