Մալկոմը՝ ռասիզմի զոհ. բրազիլացին կարող է տեղափոխվել Ռուսաստանից

05 Օգոստոսի 2019 17:08
Մալկոմը՝ ռասիզմի զոհ. բրազիլացին կարող է տեղափոխվել Ռուսաստանից

Ռուսական «Զենիթ»-ի նորեկ, բրազիլացի հարձակվող Մալկոմը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Զենիթ»-ից, այս մասին հայտնում է AS-ը:

«Զենիթ»-ի երկրպագուները ռասիստական վերաբերմունք են ցույց տվել Մալկոմի նկատմամբ: «Զենիթ»-ի մասնակցությամբ խաղին երկրպագուները մեծ պաստառ են բարձրացրել խաղադաշտում, որի վրա գրված է եղել «Շնորհակալություն «Զենիթ»-ին ակումբի ավանդույթները պահպանելու համար»: Սրանով երկրպագուներն իրենց զայրույթն են արտահայտել ռուսական ակումբ սևամորթ ֆուտբոլիստի տեղափության կապակցությամբ:

Նշվում է, որ երկրպագուների նման վարքագծի շարունակության դեպքում «Զենիթ»-ը ստիպված կլինի հրաժարվել Մալկոմի ծառայություններից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: