Ռոնալդուն նշել է, թե անցյալում հայտնի որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ

05 Օգոստոսի 2019 12:35
Ռոնալդուն նշել է, թե անցյալում հայտնի որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե անցյալում հայտնի որ ֆուտբոլիստի հետ միասին կցանկանար խաղալ:

«Շատ ֆուտբոլիստներ կան, որոնց հետ իսկապես կցանկանայի խաղալ: Սակայն ես կնշեմ իմ հայրենակիցներից մեկին, ով մի քանի տարի առաջ է մահացել: Դա Էյսեբիոն է: Նա Պորտուգալիայի խորհրդանիշներից մեկն է: Կցանկանայի նրա հետ ազգային հավաքականում խաղալ»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Soccer.com-ը:

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը մահացել էր 2014 թվականին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: