«Բարսելոնա»-ն հաղթեց «Արսենալ»-ին ու նվաճեց Գամպերի գավաթը (տեսանյութ)

05 Օգոստոսի 2019 00:03
«Բարսելոնա»-ն հաղթեց «Արսենալ»-ին ու նվաճեց Գամպերի գավաթը (տեսանյութ)

Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում Իսպանիայի չեմպիոնն ընկերական հանդիպում էր անցկացնում Լոնդոնի «Արսենալ»-ի հետ:

Հանդիպման հաշիվը խաղի 36-րդ րոպեին Օզիլի փոխանցումից հետո բացեց Օբամեյանգը, իսկ 69-րդ րոպեին «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեյտլենդ-Նայլսը դարձավ ինքնագոլի հեղինակ: 90-րդ րոպեին Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնա»-ի երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Արսենալ»-ի մեկնարկային կազմում: Մխիթարյանը փոխարինվեց խաղի 71-րդ րոպեին:

«Բարսելոնա» - «Արսենալ»՝ 2:1

Մեյտլենդ-նայսլ, 69 ինքնագոլ, Լուիս Սուարես, 90՛ - Օբամեյանգ, 36՛


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: