International Champions Cup. «Ինտեր»-ը հաղթում է ընկերական մրցաշարում (տեսանյութ)

04 Օգոստոսի 2019 20:19
International Champions Cup. «Ինտեր»-ը հաղթում է ընկերական մրցաշարում (տեսանյութ)

Լոնդոնում կայացավ International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակիչ՝ «Տոտենհեմ» - «Ինտեր Միլան» հանդիպումը: Իտալական ակումբն ուժեղ գտնվեց «Տոտենհեմ»-ից:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց «Տոտենհեմ»-ի բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, իսկ 36-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին խփեց «Ինտեր»-ի պատասխան գոլը:

11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Անտոնիո Կոնտեի սաները:

«Տոտենհեմ» - «Ինտեր»՝ 1:1 (3:4)

Մոուրա, 3՛ - Սենսի, 36՛


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: