Հոլանդիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հավը ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

04 Օգոստոսի 2019 19:29
Հոլանդիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հավը ներխուժել է խաղադաշտ (տեսանյութ)

Հոլանդիայի առաջնությունում այսօր կայացել են առաջին տուրի հանդիպումները: Ուշագրավ դրվագ է տեղի ունեցել Ալմելո քաղաքի «Պոլման» մարզադաշտում կայացած «Հերակլես» - «Հերենվեն» հանդիպման ընթացքում:

Հանդիպման սկզբում խաղադաշտում հավ է հայտնվել, որի պատճառով խաղի գլխավոր մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը: 

Մարզադաշտի աշխատակիցներին հաջողվել է բռնել հավին և դուրս տանել խաղադաշտից, ինչից հետո թիմերը վերսկսել են հանդիպումը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: