Պաշտոնական. ԿՈՆՄԵԲՈԼ-ը խստացրել է Մեսսիի պատիժը

03 Օգոստոսի 2019 11:03
Պաշտոնական. ԿՈՆՄԵԲՈԼ-ը խստացրել է Մեսսիի պատիժը

 

Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին որակազրկվել է 3 ամսով ԿՈՆՄԵԲՈԼ-ի կողմից: 32-ամյա ռմբարկուն նաև 50 հազար դոլար տուգանք կվճարի: Այս մասին նշված է կառույցի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել նրան որակազրկել հավաքականի մեկ խաղով ու տուգանել 1500 դոլարով:

Նշվում է, որ նոր որոշումը ուժի մեջ է մտնում այսօրվանից:

Այդպիսով, Մեսսին չի կարողանա օգնել Արգենտինայի ընտրանուն Չիլիի, Մեքսիկայի, Գերմանիայի դեմ ընկերական խաղերում, ինչպես նաև 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին հանդիպման ընթացքում:

Մրցաշարի կիսաեզրափակչում Բրազիլաիայի հավաքականից կրած պարտությունից հետո «Ոսկե գնդակ»-ի հնգդակի դափնեկիրը խիստ քննադատության էր ենթարկել ԿՈՆՄԵԲՈԼ-ին:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: