Ցանկանում եմ բազմաթիվ գոլեր խփել «Զենիթ»-ի կազմում. Մալկոմ

02 Օգոստոսի 2019 20:38
Ցանկանում եմ բազմաթիվ գոլեր խփել «Զենիթ»-ի կազմում. Մալկոմ

Ռուսական «Զենիթ»-ի նորեկ, բրազիլացի Մալկոմը հայտարարել է, որ ցանկանում է ուրախություն պարգևել «Զենիթ»-ի երկրպագուներին, այս մասին հաղորդում է Sport24-ը:

«Ցանկանում եմ բազմաթիվ գոլեր խփել «Զենիթ»-ի կազմում  և ուրախացնել ակումբի երկրպագուներին: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր կազմակերպեցին այս տեղափոխությունը: Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- ասել է Մալկոմը:

Հիշեցնենք, որ Մալկոմի տեղափոխության դիմաց «Զենիթ»-ը «Բարսելոնա»-ին պետք է վճարի 45 միլիոն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: