Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

02 Օգոստոսի 2019 14:55
Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Չելսի»-ի և «ՙԼիվերպուլ»-ի մասնակցությամբ հանդիպումը սպասարկելու է կին մրցավար: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր մրցավարը ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարն է: 

Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ է, որ տղամարդկանց ֆուտբոոլի նման հեղինակավոր մրցաշարում գլխավոր մրցավարը կին է:

Հավելենք, որ խաղը կայանալու է Ստամբուլում օգոստոսի 14-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: