«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր առանձնատունն էժան գնով վաճառել է իր հայրենակից Պեպեին: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդուն առանձնատունը գնել էր 3.5 միլիոն եվրոյով, իսկ վաճառել է 2.3 միլիոն եվրոյով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը մտադիր է Մարբելյայում նոր առանձնատուն գնել: