Մոուրինյոն պատմել է, թե ինչու դեռ չի վերադարձել մարզչական աշխատանքին

14 Հուլիսի 2019 14:33
Մոուրինյոն պատմել է, թե ինչու դեռ չի վերադարձել մարզչական աշխատանքին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լավ առաջարկի է սպասում հեղինակավոր ակումբներից:

«Իհարկե ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքին, սակայն լավ և հարմար առաջարկի եմ սպասում: Ճիշտ ակումբը շատ կարևոր է ինձ համար: Հիմա շատ ազատ ժամանակ ունեմ և ինձ կարող եմ թույլ տալ զբաղվել ոչ ֆուտբոլին վերաբերող գործերով»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետի վերջին ակումբը մանչեսթերյան գրանդն էր, որից հեռացվել էր 2018 թվականի դեկտեմբերին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: