Մունդիալ-2018-ի ժամանակ Սամպաոլին նույնիսկ չէր ողջունում ինձ. Դիբալա

12 Հուլիսի 2019 21:45
Մունդիալ-2018-ի ժամանակ Սամպաոլին նույնիսկ չէր ողջունում ինձ. Դիբալա

Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ ունեցած հարաբերությունների մասին:

«Մինչև Ռուսաստան մեկնելը մենք շփվում էինք, սակայն այնտեղ հասնելուն պես ամեն ինչ փոխվեց: Նա նույնիսկ չէր ողջունում ինձ: Դա տարօրինակ էր, քանի որ առաջին անգամ էի տեսնում, որ մարզիչը չի հետաքրքրվում ֆուտբոլիստի որպիսությամբ: Իմ կարիերայում նման բան առաջին անգամ էր լինում: Պետք է նշեմ, որ այս պահին հիանալի հարաբերությունների մեջ եմ Սկալոնիի հետ»,- խաղացողի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018-ի 1/8 եզրափակչում արգենտինացիները պարտվեցին Ֆրանսիային: Մրցաշարի ավարտից հետո Սամպաոլին պաշտոնանկ արվեց: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: