Չիլիի հավաքականի դարպասապահը քննադատել է Մեսսիին

12 Հուլիսի 2019 15:12
Չիլիի հավաքականի դարպասապահը քննադատել է Մեսսիին

Չիլիի հավաքականի դարպասապահ Ջոնի Էրերան արտահայտվել է Արգենտինայի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը ԿՈՆՄԵԲՈԼ-ին մեղադրել էր կոռուպցիայի մեջ, իսկ 3-րդ տեղի խաղում կարմիր քարտի էր արժանացել Գարի Մեդելի հետ բախման արդյունքում:

«Պետք է շատ խիզախ լինել՝ մրցավարից բացատրություններ պահանջելու համար: Մեսսին երևի մոռացել է, որ որակազրկված էր 4 խաղով, սակայն այն կրճատվեց՝ դառնալով 1: Ինչի՞ մասին է նա ընդհանրապես խոսում: Արգենտինան 2 անգամ անարդար կերպով հաղթել է աշխարհի առաջնությունում. առաջին դեպքում՝ 1978 թվականին, տնային մրցաշար էր ու ամեն ինչ ապահովեց դիկտատոր Խորխե Վիդելն, իսկ երկրորդ անգամ՝ 1986-ին. Մարադոնան ձեռքով որոշիչ գոլ հեղինակեց:

Հիմա ձեր հերթն է՝ պարտվելու ու լռելու»,- չիլիացու խոսքերը փոխանցում է Ole-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: