ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

11 Հուլիսի 2019 10:55
ESPN. Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Լոս Անջելեսում կայացել է ESPY Award (մրցանակ ամերիկյան ESPN հեռուստաընկերությունից մարզական նվաճումների համար) մրցանակաբաշխությունը:  

Լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ անվանակարգում հաղթել է «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին: 
 
Ավարտված մրցաշրջանում արգենտինացին կատալոնական ակումբի հետ դարձել է Լա Լիգայի հաղթող, ինչպես նաև հասել Իսպանիայի գավաթի եզրափակիչ: 
 
32-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 50 խաղի, դարձել 51 գոլի 22 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: