Իբրահիմովիչը կազմել է իր երազանքների թիմը (լուսանկար)

08 Հուլիսի 2019 11:54
Իբրահիմովիչը կազմել է իր երազանքների թիմը (լուսանկար)

«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կազմել է իր երազանքների թիմը, որը բաղկացած է միայն իրենից:

«Բոլոր ժամանակների իմ ամենասիրելի թիմը: Մնում է միայն կողմնորոշվել մարզչի հարցում: Կարծում եմ՝ այն Զլատանը կլինի»,- շվեդ ֆուտբոլիստը գրել է Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: