ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ. Մեքսիկան եզրափակչում հաղթեց ԱՄՆ-ին և դարձավ չեմպիոն (տեսանյութ)

08 Հուլիսի 2019 10:30
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթ. Մեքսիկան եզրափակչում հաղթեց ԱՄՆ-ին և դարձավ չեմպիոն (տեսանյութ)

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությունը մոտեցավ իր ավարտին: Եզրափակիչ խաղում Մեքսիկայի ընտրանին ուժերը չափեց ԱՄՆ-ի հավաքականի հետ:

Մեքսիկացիները 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին և պատմության մեջ 11-րդ անգամ հռչակվեցին չեմպիոն, ինչն էլ ռեկորդային արդյունք է:

Նշենք, որ միակ և հաղթական գոլը հանդիպման 73-րդ րոպեին հեղինակեց Ջոնաթան դոս Սանթոսը:

Մեքսիկա - ԱՄՆ՝ 1:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: