Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

03 Հուլիսի 2019 10:07
Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան հաղթեց Արգենտինային և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Բրազիլիայի հավաքականն ուժերը չափեց արգենտինացիների հետ:

«Պենտակամպեոններ»-ը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ: 19-րդ րոպեին Գաբրիել Ժեսուսը բացեց խաղի հաշիվը, իսկ 71-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 

Այսպիսով, բրազիլացիները եզրափակչում կմրցեն Չիլի - Պերու զույգի հաղթողի հետ:

Բրազիլիա - Արգենտինա՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: