Զե Ռոբերտոն կոշտ քննադատության է ենթարկել Նեյմարին

02 Հուլիսի 2019 18:50
Զե Ռոբերտոն կոշտ քննադատության է ենթարկել Նեյմարին

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զե Ռոբերտոն քննադատել է իր հայրենակից Նեյմարին՝ վերջինիս ապրելակերպի համար:

«Նեյմարը պետք է վերանայի իր ապրելակերպը և սկսի մի քիչ էլ ուղեղով մտածել: Նա հիանալի հնարավորություն ունի մեծ հաջողությունների հասնելու և ֆուտբոլային հերոսի կարգավիճակ ստանալու համար, սակայն եթե այսպես շարունակի, դժվար թե մինչև 30 տարեկանը խաղա»,- 44-ամյա բրազիլացու խոսքերն է մեջբերում A Bola-ն:

Հիշեցնենք՝ շշուկներ են պտտվում, որ Նեյմարը մոտ է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալուն, որտեղից հեռացել էր 2017 թվականի ամռանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: