Եգիպտոսի հավաքականի առաջատարներից մեկը հեռացվել է թիմից անբարո պահվածքի պատճառով

26 Հունիսի 2019 18:00
Եգիպտոսի հավաքականի առաջատարներից մեկը հեռացվել է թիմից անբարո պահվածքի պատճառով

Եգիպտոսի հավաքականի վինգեր Ամիր Վարդան հեռացվել է հավաքականից, տեղեկացնում է 365scores-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնել են, որ 25-ամյա խաղացողը վռնդվել է հավաքականից անպարկեշտ վարքի համար:

Նշվում է, որ եգիպտացին անբարո պահվածք է ցուցաբերել սոցիալական ցանցերում շփման ընթացքում:

Եգիպտացի մոդելերից մեկը իր ու Վարդայի նամակագրության մի հատվածն է հրապարակել՝ նրան մեղադրելով սեռական ոտնձգության մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: