Արգենտինայի հավաքականի անձնակազմը տորթ է նվիրել Մեսսիին (լուսանկար)

25 Հունիսի 2019 21:43
Արգենտինայի հավաքականի անձնակազմը տորթ է նվիրել Մեսսիին (լուսանկար)

Երեկ Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին նշում էր իր 32-րդ տարեդարձը:

Ինչպես հայտնի է, ներկայում «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը գտնվում է Բրազիլիայում, որտեղ ազգային ընտրանու կազմում մասնակցում է Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:

Ինչպես տեղեկացնում է 1986 թվականի աշխարհի չեմպիոնների թվիթերյան էջը, հավաքականի անձնակազմը տորթ է նվիրել իր առաջատարին:

Ավելի վաղ «կապտանռնագույններ»-ը յուրահատուկ շնորհավորանք էին հրապարակել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: