Չիլիի հավաքականի պաշտպանը «վնասազերծել» է աքաղաղի դիմակով խաղադաշտ մտած երկրպագուին (տեսանյութ)

25 Հունիսի 2019 18:42
Չիլիի հավաքականի պաշտպանը «վնասազերծել» է աքաղաղի դիմակով խաղադաշտ մտած երկրպագուին (տեսանյութ)

Ամերիկայի Գավաթի խաղարկության խմբային փուլի Չիլի - Ուրուգվայ (0:1) հանդիպման ընթացքում տգեղ միջադեպ է գրանցվել:

Երկրորդ խաղակեսի վերջնամասում խաղն ընդհատել է աքաղայի դիմակով խաղադաշտ մտած ուրուգվայցիների
երկրպագուն:

Անվտանգության աշխատակիցներին օգնել վնասազերծել կարգազանցին Չիլիի հավաքականի պաշտպան Գոնսալո Խարան, ով «ոտք է գցել» նրան:

Ռաֆայել Կլաուսը ոչ մի երպ չի արձագանքել դրվագին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի խաղարկության եզրափակչում խաղադաշտ էր մտել հայտնի բլոգեր Կինսի Վոլանսկին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: