Ագուերոն նոր ցուցանիշ է գրանցել հավաքականի կազմում, որով միայն 2 ֆուտբոլիստի է զիջում

24 Հունիսի 2019 14:23
Ագուերոն նոր ցուցանիշ է գրանցել հավաքականի կազմում, որով միայն 2 ֆուտբոլիստի է զիջում

Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է հպարտանալ երկրի ընտրանու կազմում գրանցած ցուցանիշով:

Ամերիկայի Գավաթի խաղարկության Քաթարի դեմ խաղում արգենտինացին գոլի հեղինակ դարձավ, և այդ գնդակը 40-րդն էր հավաքականում անցկացրած 93 խաղում:

Այս ցուցանիշով 31-ամյա հարձակվողը Արգենտինայի հավաքականի պատմության ռմբարկուների ցուցակի լավագույն եռյակ մտավ: Նրան գերազանցում են միայն Լիոնել Մեսսին (68) և Գաբրիել Բատիստուտան:

Նշենք, որ Մեսսին և ընկերները խմբում գրավեցին 2-րդ տեղն ու դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: