Ռետրո. 33 տարի առաջ այս օրը Մարադոնան խփեց «Հարյուրամյակի գոլ»-ը (տեսանյութ)

22 Հունիսի 2019 16:47
Ռետրո. 33 տարի առաջ այս օրը Մարադոնան խփեց «Հարյուրամյակի գոլ»-ը (տեսանյութ)

1986 թվականի հունիսի 22-ին Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Դիեգո Մարադոնայի Արգենտինայի հավաքականը մրցեց Անգլիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի էր ունենում Մեքսիկայի «Ացտեկա» մարզդատաշտում:

Խաղն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով 2:1 հաշվով, իսկ Մարադոնան իր հաշվին դուբլ գրանցեց: Փոքրամարմին լեգենդար ֆուտբոլիստը 51-րդ րոպեին նախ ձեռքով գրավեց դարպասը, որը վրիպեց մրացավարների ուշադրությունից: Հետագայում նա կասի, որ դա Աստծո ձեռքն էր: 4 րոպե անց  ֆանտաստիկ անցումից հետո դուբլ գրանցեց իր հաշվին, իսկ այդ գոլը ոչ վաղ անցյալում ստացավ «Հայրյուամյակի գոլ» անունը:

Հիշեցնենք, որ 1986 թվականին Արգենտինան նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մինչ այժմ Հարավային Ամերիկան ներկայացնող հավաքակը չի կարողանում կրկնել այդ հաջողությունը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: