Հրատապ. ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է

18 Հունիսի 2019 12:35
Հրատապ. ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է Mediapart-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 63-ամյա ֆրանսիացին մեղադրվում է կորուպցիայի մեջ: Կասկածներ կան, որ Մունդիալ-2022-ի անցկացումը Քաթարին շնորհելու որոշումը անարդար է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ Մունդիալ-2022-ի անցկացման վայրի ընտրությունից օրեր առաջ Պլատինին Նիկոլյա Սարկոզիի խնդրանքով Շվեյցարիայում հանդիպել է Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ Պլատինին ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2016 թվականներին: 2016 թվականին նա որակազրկվել է 8 տարով, այնուհետև պատիժը մեղմացվել է՝ դառնալով 4 տարի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: