Վերլուծաբանները գնահատել են Մեսսիի՝ Ամերիկայի Գավաթում հաղթող ճանաչվելու շանսերը

14 Հունիսի 2019 17:41
Վերլուծաբանները գնահատել են Մեսսիի՝ Ամերիկայի Գավաթում հաղթող ճանաչվելու շանսերը

Վաղը՝ Երևանի ժամանակով 4:30-ին, Բրազիլայում մեկնարկում է Ամերիկայի Գավաթի խաղարկությունը:

Բացման խաղում «պենտակամպիոններ»-ը մրցելու են «Բոլիվիա»-ի ընտրանու հետ:

Տարբեր վերլուծաբանների կարծիքով մրցաշարի գլխավոր ֆավորիտը հենց բրազիլացիներն են: Բուքմեյքերները նրանց հաղթելու հավանականությունը գնահատում են 2,3 գործակցով:

Արգենտինայի ընտրանին այս ցուցակում երկրորդն է: Մեսսիի և ընկերների հաղթելու հնարավորությունը գնահատում է 4,5 գործակցով: Հենց «Բարսելոնա»-ի առաջատարն է թիմի գլխավոր հույսը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը 3 անգամ խաղացել է Ամերիկայի Գավաթի եզրափակչում, սակայն այդպես էլ հաղթող չի ճանաչվել: Երրորդ հավակնորդը Ուրուգվայն է (9 գործակից):

Հատկանշական է, որ մասնագետների կարծիքով եզրափակչում հանդիպելու են Բրազիլիան ու Արգենտինան: Այդ իրադարձության վրա կարելի է խաղադրույք կատարել 3,6 գործակցով:

Մրցաշարն անցկացվելու է Բրազիլիայի 5 քաղաքաներում, իսկ եզրափակիչ հանդիպումը կայանալու է լեգենդար «Մարականա» մարզադաշտում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: