Transfermarkt. Ռոնալդուն այլևս Պորտուգալիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չէ

14 Հունիսի 2019 13:28
Transfermarkt. Ռոնալդուն այլևս Պորտուգալիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը չէ

Transfermarkt-ը հրապարակել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված տարբերակը: Ըստ այդմ, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կորցրել է իր երկրի ամենաթանկարժեք ֆուտբոլիստի կարգավիճակը:

Նոր տվյալներով, 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո: Նրանից առաջ է անցել Բերնարդու Սիլվան, ում տրանսֆերային արժեքն այս պահին 100 միլիոն եվրո է: 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենթուս»-ի հետ նվաճել էր Ա Սերիան, իսկ Սիլվան «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում դարձել էր ԱՊԼ-ի չեմպիոն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: