Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը (լուսանկար, թոփ-10)

11 Հունիսի 2019 19:54
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը (լուսանկար, թոփ-10)

Հեղինակավոր  Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը:

Առաջին եռյակում միայն ֆուտբոլիստներ են. ցուցակը գլխավորում է «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով տարեկան 127 մլն դոլար է աշխատում, որոնցից 92 մլն-ը կազմում է աշխատավարձը, իսկ 35 մլն-ը գովազդային եկամուտները: Երկրորդ տեղում «Յուվենթուս»-ի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է 109 մլն եկամուտով (65+44), Երրոդը՝ ՊՍԺ-ի աստղ Նեյմարը 105 մլն (75+30):

 

Լավագույն տասնյակում են նաև հետևյալ մարզիկները.

4. Սաուլ Ալվարես (Մեքսիկա, պրոֆեսիոնալ բռնցքամարտ) - 94 մլն (92+2)

5. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, թենիս) - 93,4 (7,4 + 86)

6. Ռասել Ուիլսոն (ԱՄՆ, ամերիկական ֆուտբոլ) - 89,5 (80,5+9)

7. Աարոն Ռոջերս (ԱՄՆ, ամերիկական ֆուտբոլ)  89,3 (80,3+9)

8. Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ, բասկենտբոլ) - 89 (36+53)

9. Ստեֆան Կարի (ԱՄՆ, բասկենտբոլ) - 79,8 (37,8+42)

10. Կևին Դյուրանտ (ԱՄՆ, բասկենտբոլ) - 65,4 (30,4+35)

Հավելենք, որ լավագույն 100 մարզիկների մեջ միայն մեկ կին կա. Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ, թենիս, 29,2 (4,2+25))  63-րդ տեղում է:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: