ՊՍԺ-ն ի վիճակի չէ գնել Գրիզմանի տրանսֆերը. Տուխել

17 Մայիսի 2019 20:17
ՊՍԺ-ն ի վիճակի չէ գնել Գրիզմանի տրանսֆերը. Տուխել

ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանին փարիզյան ակումբ հրավիրելու հավանականության մասին:

«Գրիզմանը կարող է խաղալ աշխարհի ցանկացած ակումբում: Պետք է նշեմ, որ ՊՍԺ-ն ի վիճակի չէ գնել նրա տրանսֆերը: Մենք այլ նպատակներ ունենք: Առաջին հերթին պետք է ուժեղացնենք թիմի պաշտպանությունը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել էր մադրիդյան ակումբից հեռանալու մասին: Նրա տրանսֆերը ձեռք բերելու հիմնական հավակնորդը կատալոնական «Բարսելոնա»-ն է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: